ԱՄՆ  պետքարտուղարության կազմում գործող  «Մշակույթային պահպանության ամերիկյան դեսպանների հիմնադրամ»-ի կողմից  2010-ին կֆինանսավորվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անիում գտնվող Ս. Փրկիչ եկեղեցու վերականգնումը։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը որոշել է հայկական եկեղեցու վերականգնման համար տրամադրել 625 հազար դոլար։

Իսկ ո՞ւմ է տրամադրվելու վերականգնման համար նախատեսված գումարը, ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինելու այն, եւ ո՞վ է իրականացնելու աշխատանքները, չի նշվում։