Իրանի զինված ուժերը հունիսի 23-ին հարձակվել են Հյուսիսային Իրաքի սահմանի ուղղությամբ, որտեղ ենթադրվում է, որ դիրքավորված են Քրդական բանվորական կուսակցության անդամները: Իրանի բանակն իր հիմնական հարվածը հասցրել է Քանդիլի լեռների շրջակայքին: Զոհերի ու վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:
Նախորդ շաբաթ թուրքական բանակը խոշոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի սահմանին՝ այն բանից հետո, երբ ՔԲԿ զինյալները ինքնաձիգերից եւ ականանետերից կրակ էին բացել Հաքքարիի մարզում թուրքական ռազմական հենակետի ուղղությամբ: Արդյունքում 11 թուրք զինվոր զոհվել էր, 14-ը` վիրավորվել: Եւս 4 զինվորական զոհվել էին ականների պայթյունից:



























