Մերձկասպյան պետություններին հաջողվել է հստակ ձեւակերպումների հասնել ջրային տարածքների սահմանների, հատակի եւ ընդերքի, նավագնացության եւ ձկնորսության ռեժիմի վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Բավականին նշանակալից  է այն դրույթը, որ Կասպից ծովի ավազանի մեծ մասը կմնա կողմերի ընդհանուր օգտագործման տակ», - հայտարարել է նախագահը:

Գագաթաժողովի ժամանակ հնգյակի առաջնորդները որոշել են ծովն օգտագործել «խաղաղ նպատակներով» եւ Կասպից ծովի հետ կապված բոլոր հարցերը լուծել խաղաղ եղանակով»: Գագաթաժողովի մասնակիցները հայտարարել են ծովային տարածքից 15 մղոն, ինչպես նաեւ 10 «ձկնորսական» մղոն հեռավորության վրա գտնվող պետություններից յուրաքանչյուրի  ազգային ինքիշխանության սկզբունքների մասին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 29-ին Աստրախանում  սկսվել է Կասպիական չորրորդ գագաթաժողովը: