Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունը թմրաբիզնեսով զբաղվողների դեմ իրականացրած համաժամակյա գործողությունների արդյունքում ձերբակալել է 59 հոգու։

Թուրքական TGRT-ի փոխանցմամբ՝   Անկարայի ոստիկանության 850 աշխատակցի մասնակցությամբ  հունիսի 22-ին իրականացվել է  Safak-1 գործողությունը, որի ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել է 59 հոգի, առգրավվել 50 կգ թմրանյութ, 6 հրացան եւ 3 ատրճանակ։