Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե հայազգի մեծ գրող Վիլյամ Սարոյանի տունը գտնելու դեպքում, այն անպայման թանգարան կդարձնեն։

Էրթուղրուլ Գյունային թուրքական խորհրդարանում հարց է ուղղվել Բիթլիսում հայազգի գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ։  «Եթե ինչ որ մեկը հաստատի Բիթլիսում Սարոյանի տան տեղը, եւ այն  թանգարան դարձնելու դիմում լինի, անպայման կիրականացնենք դա։ Որովհետեւ մենք մեր հողերում ապրող բոլորի հետ բարեկամ ենք։  Մենք չենք նայում կրոնին եւ էթնիկ ծագմանը»,- պատասխանել է  Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը։