Թուրքիայում սկանդալային «Էրգենեկոն» ահաբեկչական ցանցի անդամ լինելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ է արձակվել եւ անցել պարտականությունների կատարմանը Էրզինջան նահանգի գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները։
«Էրգենեկոն»-ի գործով Էրզրումի հատուկ գործերի 2-րդ դատարանի կողմից կալանված Ջիհաների ազատ արձակման որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը։
Էրզինջանի գլխավոր դատախազը ազատ արձակվելուն պես մեկնել է աշխատավայր, որտեղ վերջինիս մեծ ոգեւորությամբ են դիմավորել։ «Որտեղ էի՞նք հասել, օրինակ, 4 ամիս առաջ մի հանդիպում պետք է ունենայի»,-ասել է Ջիհաները դատախազություն մտնելիս։



























