Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները վերջին մեկ օրվա ընթացքում 220 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
Հասրաթյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով: ԼՂՀ Պաշտպանական բանակն անհրաժեշտության դեպքում ճնշել է հակառակորդի կրակահերթերը, ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակը առաջավոր գծում»,- նշել է Հասրաթյանը։




























