Ազգային ժողովն այսօր՝ հոկեմբերի 1-ին, 112 «կողմ», 1 «դեմ» եւ ոչ մի ձեռնպահ ձայներով քվեարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության ՊՆ-երի միջեւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի օգտին:

Համաձայնության շրջանակներում Հայաստանի Լիբանան կուղարկվեն 30 մարդուց եւ երկու սպայից բաղկացած մեկ դասակ: Սպաներից մեկը կծառայի գումարատակի շտաբում, մյուսը՝ բրիգադի: Հայ խաղարարարները կտեղակայվեն Իտալիայի խաղարարար ստորաբաժանման շրջանակներում՝ Լիբանանի հարավում՝ Շալմա, Իթալբաթ եւ Ալ-Մանսուրի բնակավայրերում: Նրանք կապահովվեն նշված վայրերում տեղաբաշխված ՄԱԿ-ի բազաների անվտանգությունը: