Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 23-ին հրամանագիր է ստորագրել Մխիթար Մնացականյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Մնացականյանը նախարար էր դարձել նոյեմբերին՝ ԲՀԿ քվոտայով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նոր նախարար է նշանակվելու Արթուր Գրիգորյանը, ով այժմ վարչության պետ է աշխատում Վերահսկիչ պալատում: