«Մթնշաղ» վեպի հեղինակ Սթեֆանի Մայերը Facebook սոցցանցի հետ համաձայնագիր  է ստորագրել վեպի մոտիվներով մինի սերիալ ստեղծելու մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Facebook-ում վեպի սերիալային մինի տարբերակը պետք է սկսի 2015 թ.: Սերիալը ստեղծողները մտադիր են  մրցույթ հայտարարել եւ եւ առնվազն հինգ կին ռեժիսոր գտնել, որոնք կնկարահանեին կարճ դրվագներ: 

Լավագույն դրվագը կորոշվի առցանց բաց քվեարկության շնորհիվ:

Facebook-ում «Մթնշաղի» երկրպագուներին մտադիր են ներգրավել նաեւ նկարահանումների նախնական փուլին:   Հաղորդվում է, որ հաղթողը կստանա գումարային պարգեւ  եւ մասնագիտական շահավետ առաջարկ: