ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի մոտակայքում գտնվող հանքաերեւակման տարածք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը կարեւորել է ընդերքի ուսումնասիրմանն ու արդյունավետ շահագործմանն ուղղված աշխատանքները՝ այդ ոլորտը համարելով մեր տնտեսության զարգացման կարեւոր ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք: