«Facebook»-ի օգտատերերի քառորդ մասն ամենից շատ զայրացնող անվանել է հաղորդագրությունները, որոնք ինքնագովեստ են պարունակում, փառաբանում են ռոմանտիկան, հաղորդում է «The Independent»-ը:  Սոցցանցում հույզերի թեմայով հարցումն անցկացրել է բրիտանական «PromotionalСodes» պորտալը:

Օգտատերերը բացասաբար են արտահայտվել ընկերների մասին, որոնք իրենց երկրորդ կեսերի մասին ռոմանտիկ գրառումներ են տեղադրում: Հուզառատ մարդիկ, ովքեր հպարտանում են իրենց ամուսնությամբ կամ հարաբերություններովմ «Facebook»-ում բարկացնում են օգտատերերի 26 տոկոսին, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Երկորդր տեղում են նրանք, ովքեր սիրում են բողոքել կյանքից. Նրանցից դժգոհ է օգտատերերի 22 տոկոսը:

Կարգավիճակը հաճախ թարմացնողներից դժգոհ է 19 տոկոսը: Դժգոհ են նաեւ կենդանիների եւ ֆիթնեսի սիրահարներից:

Պարբերականը չի հստակեցնում սոցցանցի հարցվող օգտատերերի թիվը: 2014թ.-ին «Facebook»-ի օգտատերերի թիվը հաշվում էր 829 մլն մարդ: