ԱՄՆ Պետդեպարտամենտը հյուսիսկովկասյան զինյալների առաջնորդ Դոկու Ումարովին դասել է ահաբեկիչների շարքին։
Այս մասին հայտարարել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին։
Նրա խոսքով, այս գործողությունները թույլ կտան կանգնեցնել Ումարովին տրամադրվող ֆինանսական կամ այլ տեսակի օգնությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Դոկու Ումարովն առավել վտանգավոր եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից փնտրված զինված խմբավորումների ղեկավարն է։ Նա Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գորոծողությունների կազմակերպման ակտիվ մասնակից է։ 2010 թվականի մարտին Ումարովը հայտարարել էր, որ Մոսկվայի մետրոյի պայթյունները կազմակերպվել են իր հրամանով։ Նա նաեւ մասնակից է համարվում 2004 թվականին Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչությանը։




























