British Petroleum ընկերությունը հունիսի 23-ին դադարեցրել է Մեքսիկական ծոցում վթարված նավթահորից նավթի արտամղման աշխատանքերը՝ գմբեթի վնասման պատճառով, որը հավաքում էր վթարված նավթահորից դուրս հորդող նաֆթը:
Ստորջրյա ռոբոտը բախվել է պաշտպանական գմբեթին եւ վնասել տաք ջուր մատակարարող համակարգը: Ընկերության փորձագետները որոշ ժամանակով հանել են գմբեթը, վնասվածքները վերացնելու համար:
Հունիսի 24-ի երեկոյան նավթի արտամղման աշխատանքները նորից կվերսկսվեն: Gazeta.ru պարբերականի հաղորդմամբ, աշխատանքների դադարեցման ժամանակ ծոցի մակերեւույթին կշարունակվեն նավթի այրման աշխատանքները:
BP –ի Deepwater Horizon նավթարդյունահանման հարթակը խորտակվել է Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանա նահանգի ափերի մոտ, ապրիլ 22-ին: Նավթի արտահոսքը վնասել է Ֆլորիդա, Լուիզիանա, Ալաբամա եւ Միսիսիպի նահանգների ապամերձ գոտիները եւ կանգնեցրել բնապահպանական աղետի առջեւ:




























