Լուսինը գոյացել է Արեգակնային համակարգի ձեւավորումից 100 մլն տարի անց, հաղորդում է «FedPost»-ը՝ վկայակոչելով հետազոտությունը, որն անցկացրել է Աստղագետների միջազգային խումբը:
Արեգակնային համակարգը, ինչպես ենթադրում են գիտնականները, գոյացել է մոտ 4.6 մլրդ տարի առաջ ձգողական կոլապսի հետեւանքով, որը տեղի է ունեցել անվաձեւ միջաստղային ամպի փոքր հատվածում:
Գիտնականները հայտնաբերել են նաեւ այսպես կոչված «երկաբանական ժամացույցը»: Հետազոտողները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից կառուցել են Մերկուրիի, Վեներայի, Երկրի եւ Մարդի համակարգչային 259 մոդել: Վերլուծություն անցկացնելիս՝ նրանք կապ են հայտնաբերել այն հանգամանքների միջեւ, թե երբ է տեղի ունեցել Երկրի բախումը հսկայական տիեզերական մարմնի հետ, եւ մի շարք մարմինների հետ, որոնք այնուհեը միացել են Երկրին:
«Մենք հիացած էինք, երբ գտանք այդ ժամացույցը, որը չի ենթարկվում ժամանակագրության ռադիոչափական մեթոդներին»,- նշել է հետազոտության հեղինակ Սեթ Յակոբսոնը:




























