Ամստերդամում սեպտեմբերի 30-ին Միկրոպիա է բացվել. աշխարհում առաջին մանրէների ինտերակտիվ կենդանաբանական այգին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Աշխարհում առաջին Միկրոպիան տեղակայված է Ամստերդամի Artis կենդանաբանական այգու հարեւանությամբ: Այցելուներն այստեղ կարող են ծանոթանալ այն օրգանիզմների կյանքին, որոնք չափազանց փոքր են, որպեսզի հնարավոր լինի դրանց անզեն աչքով տեսնել:
Մարդու մատների վրա ապրող մանրէները խիստ անհատական են (երկու մարդու մոտ ընդհանուր կարող են լինել մանրէների 13%-ից ոչ ավելին), ինչն էլ օգտագործվում է քրեագետների աշխատանքում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կենդանաբանական այգում հնարավոր է սքանավորել սեփական մարմինը՝ սեփական մանրէները հայտնաբերելու համար:




























