Yahoo!-ն մտադիր է ներդրում կատարել հաղորդագրությունների փոխանակման Snapchat  ծառայությունում՝ ելնելով դրա 10 մլրդ գնահատականից, փոխանցում է Bloomberg-ը։

Ըստ տվյալների՝ Yahoo!-ն Snapchat-ի ֆինանսավորման առաջատար ներդրողն է, որում նաեւ մասնակցում է ամերիկյան  Kleiner Perkins Caufield & Byers հիմնադրամը։ Ներդրումների առաջարկվող ծավալն անհայտ է։

Snapchat-ը վաստակում է բջջային ծառայություններ մատուցելով, որը հնարավորություն է տալիս վայրկենապես փոխանակել լուսանկարներ եւ տեսահաղորդագրություններ, որոնք ինքնահեռացվում են դիտելուց որոշ ժամանակ անց:  2011 թ. մեկնարկած նախագծի շահույթը զրոյական է:  Snapchat-ը ներգրավել է արդեն շուրջ  130 մլն դոլար այնպիսի ներդրողներից, ինչպիսիք են Tencent-ը, Benchmark-ը, SV Angel-ը, Lightspeed Venture Partners-ը եւ General Catalyst-ը: Անցյալ տարի Facebook ծառայոթյունը 3 մլրդ դոլարով ձեռք բերելու  բանակցություններ էր վարում, իսկ Coatue Management LLC ներդրումային ընկերությունն այն գնահատել է  2 մլրդ դոլար:  Snapchat-ը 10 մլրդ դոլար գնաատելու դեպքում այն կընդգրկվի աշխարհի ամենաթանկ սթարթափերի ցանկում Airbnb կայքի եւ Dropbox-ին զուգահեռ: Այդ ընկերությունները վերջերս գնահատվել են մոտավորապես 10 մլրդ դոլար: Հունիսին   Uber սթարթափը ներգրավել էր շուրջ 1,2  մլրդի ներդրումներ, որի շնորհիվ գնահատվել էր 17 մլրդ դոլար: