Շենգավիթ վարչական շրջանում՝ Արարատյան փողոցում, երեկ՝ հոկտեմբերի 3-ին 30-ամյա մի կին մոտ 50 հատ դեղահաբ է խմել եւ մահացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ կինն ամուսնացած է եւ երեխաներ ունի: Ասում են, թե վերջինս ինչ-որ աղանդավորական կազմակերպության է հարել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























