ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպերի։ Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ հունիսի 24-ի դիտարկումն իրականացվել է Մարտակերտի մերձակայքում։

Հայկական կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Խերդիչը եւ Ժասլան Նուրթազինը, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնականներ Իմրե Պալատինուսը եւ Ուիլյամ Փրայորը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ԼՂՀ էր ներխուժել հունիսի 18-ին։ Մարտի արդյունքում զոհվել էր 4 հայ զինվոր, վիրավորվել էին եւս 4-ը։ Ադրբեջանցիները նահանջել էին՝ թողնելով մեկ սպանված։