Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանին ռազմական դրություն է հայտարարվել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորքեր եւ ռազմական տեխնիկա է կուտակում Մերձկասպյան տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի զինված ուժեր են տեղակայվել Ադրբեջանի բազաներում, եւ նրանք պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին:

Նախօրեին ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը՝ գեներալ Մեհդի Մոինին հայտարարել է, թե իրեն հանձնարարվել է «ամերիկա-իսրայելական հարձակումը ետ մղել: Մոբիլիզացիան հայտարարվել է ամերիկյան եւ իսրայելական զորքերի տեղակայման փաստով: Որոշ արեւմտյան երկրներ զբաղված են էթնիկական բախումների հրահրմամբ՝ իրավիճակն ապակայունացնելու համար»,- հաղորդում է Mignews-ը՝ վկայակոչելով DEBKAfile-ը:

Իրանական  Asriran.com կայքը տեղեկացնում է, որ ռազմական հարձակման դեպքում Իսրայելն օգտագործելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքը, քանի որ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր երկրի եւ Իսրայելի ռազմական պայմանագիրը:

Կայքը նշում է, որ Ադրբեջանի խորհրդարանը վերջերս է ընդունել ռազմական դոկտրինը, որը թույլ է տալիս օտարերկրյա ռազմաբազաների տեղակայում: