Իրանն ի վիճակի չէ ավելացնելու Եվրամիություն ածխաջրածինների մատակարարման ծավալները, եթե Ռուսաստանը Եվրոպայում վաճառքը կրճատելու որոշում կայացնի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Նա բացատրել է, որ երկրի իշխանություններն առաջին հերթին հոգում են ներքին պահանջարկի մասին, բացի այդ, մատակարարումների հարցում շահագրգռված են նաեւ հարեւան երկրները։ Այդ պատճառով Ռուսաստանին փոխարինել Իրանը չի կարող, փոխանցում է Gazeta.ru-ն։
Այնուամենայնիվ, Ռուհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել բոլոր բնագավառներում։




























