Թաիլանդում հայտնվել է հատուկ ծրագիր սմարթֆոնների համար, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին ոստիկանության ավետի մասին ազդանշան ուղարկել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ծրագիրը ստացել է «Զոբսաշրջիկի ընկեր» անվանումւ եւ կիրառելի է «iOS» եւ «Android» հարթակների համար: Ծրագիրը թույլ է տալիս արտակարգ իրավիճակի դեպքում կոորդինատներն ուղարկել Թաիլանդի տուրիստական ոստիկանությանը: բացի այդ, ծրագիրը նաեւ նախատեսված է զբոսաշրջիկիներին անհրաժեշտ զվարճանքի, մշակութային իրադարձությունների եւ միջոցառումների մասին տեղեկությունների որոնման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Թաիլանդի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Կոբկարն Վատանավրանգկուլը հայտարարել էր, որ թագավորության իշխանությունները դիտարկում են հնարավրություն զբոսաշրջիկների համար նույնականացման համարներով հատուկ թեւնոցներ ներդնելու վերաբերյալ: Նորարարությունը կոչված է երկրում բարձրացնել անվտանգության մակարդակը: «Սերիական համարով ու զբոսաշրջիկի գտնվելու վայրի մասին տեղեկություն պարունակող նման թեւնոցը կարող է տրամադրվել հյուրանոցու հաստատվելուց պահին»,- նշել է Վատանավրանգկուլը: Նրա խոսքով՝ նման համակարգը կօգնի գտնել մոլորված, կամ վտանգի մեջ հայտնված զբոսաշրջիկներին:




























