iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոններում եւս մեկ էական թերություն է հայտնաբերվել: Նախկինում մարդիկ դժգոհում էին, որ Apple-ի նոր հեռախոսները հեշտությամբ ճկվում են, հիմա, «խնձորե» սարքավորումների օգտատերերի խոսքով, դրանք սկսել են պոկել իրենց մազերը:

Ըստ Business Insider-ի, սոցցանցերի օգտատերերը վրդովված գրառումներ են կատարում նոր iPhone-ների անկատար կառուցվածքի մասին: Մարդիկ դժգոհում են, որ իրենց վարսերը մնում են հեռախոսի մետաղական հատվածի եւ էկրանի միջեւ գտնվող փոքրիկ ճեղքում:

Twitter-ում նույնիսկ հատուկ #HairGate հեշթեգ է հայտնվել, որտեղ կարելի է բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կարդալ այն մասին, թե ինչպես են iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի տերերն ընկել գաջեթի «թակարդը»:

Apple ընկերությունն առայժմ ոչ մի հայտարարություն չի արել iPhone 6 եւ iPhone 6 Plus հեռախոսների թերությունների մասին: