Թբիլիսիի Գլդանի արվարձան հունիսի 23-ին փլուզվել է կամուրջը, արդյունքում զոհվել են երկու մարդ: Փլուզումը տեղի է ունեցել, երբ այդ անձինք դուրս են եկել մեքենայից, կանգնել եւ նայել կամրջից: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն:
Դեպքի վայր են տեղափոխվել պարեկային ծառայության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:
Պատճառները ճշտվում են: Ականատեսները պնդում են, որ փլուզման պահին կամրջի վրա եղե է եւս մի քանի մարդ, սակայն փրկարարներն առայժմ այդ տեղեկությունը չեն հաստատում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Նախնական վարկածով, հորդառատ անձրեւները վնասել են կամրջի հիմքերը, եւ այն սկսել է փլվել մարդկանց աչքի առջեւ:



























