Այսօր՝ հունիսի 24-ին նոր սերնդի iPhone 4-ը աշխարհի 5 երկրներում վաճառքի կհանվի։
1 մլն նախնական պատվեր ստացած iPhone 4-ի համար սպասվում են մեծ հերթեր ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում։
Նոր iPhone 4-ը օժտված է HD որակով նկարահանող 5 մեգապիկսելանոց տեսախցիկով, WiFi-ով եւ այլ նոր հնարավորություններով։
ԱՄՆ-ում iPhone 4-ի 16 Գբ հիշողությամբ մոդելը կվաճառվի 199, իսկ 32 Գբ հիշողությամբը՝ 299 դոլարով։



























