Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի GT Advanced Technologies ընկերությունը, որն անցյալ տարի շահեկան գործարք էր կնքել եւ պետք է Apple-ին շափյուղայից ապակիներ մատակարարեր, հոկտեմբերի 6-ին հայտարարել է սնանկության մասին:

Ըստ Re/code-ի, ընկերությունը սնանկության գործով դիմել է ԱՄՆ դատարան: Դիմումի համաձայն՝ սեպտեմբերի վերջի դրությամբ GT Advanced Technologies-ը 85 մլն դոլարի ազատ միջոցներ է ունեցել: Սակայն, ընկերության հաշվարկներով, դա բավարար չէ աշխատավարձերի վճարման եւ օպերացիոն այլ գործունեության համար: Դատարան ներկայացրած փաստաթղթերում GT Advanced Technologies-ի դրամական պարտավորությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 1 մլրդ դոլարը:

2013 թվականին Apple-ը մի քանի տարվա պայմանագիր էր կնքել GT-ի հետ, որով պարտավորվել էր շուրջ 578 մլն դոլարի չափով կանխավճար կատարել: Շատերը կարծում էին, որ Apple-ը շափյուղայի ապակիով ցանկանում է փոխարինել Gorilla Glass Corning-ը՝ հաջորդ սերնդի iPhone 6-ի համար, բայց այդ տեղի չունեցավ: