ԱԷՄԳ-ի պատվիրակությունը կազմակերպության փոխտնօրեն Տերո Վարյորանտի գլխավորությամբ հոկտեմբերի 7-ին ժամանել է Թեհրան,  փոխանցում է իրանական Irna գործակալությունը:

Աղբյուրը հստակեցնում է, ոչ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը Իրան է մեկնել  Իրանի եւ «G5 + 1»-ի միջեւ համաձայնագրի դրույթները վերջնական մշակելու համար:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին հոկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի բանակցությունները կենտրոնացած կլինեն համաձայնագրի 5 կետերից 2-ի լրամշակման վրա:

ԱԷՄԳ-ը հիմնադրվել է 1957թ.: Դրա նպատակը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացումն է:

Գրասենյակը գտնվում է Վիեննայում: