Վերջին տարիներին Խաղաղ օվկիանոսի ջրերի ջերմաստիճանը չի բարձրացել, ինչը հակասում է գլոբալ ջերմացման տեսությանը: Այս մասին գրում է ՌՈՍԲԱԼՏ-ը՝ վկայակոչելով NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետների հետազոտությունը:
NASA-ի գիտնականները մտադիր են նաեւ հետազոտել հասարակածից դեպի հարավ օվկիանոսի ջրերի վերին շերտի ջերմաստիճանը, որպեսզի լրացնեն գիտելիքներն ու նոր տեղեկություն ստանան:
Մասնագետները մտավախություն ունեն, որ գիտությունը մինչեւ հիմա համընդհանուր պատկեր չունի այն մասին, թե ինչ է տեղի ունենում կլիմայի եւ բնության հետ երկնագույն մոլորակում: Այլ կերպ ասած՝ կլիմայագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ Խաղաղ օվկիանոսի ջրերի վերին շերտի ջերմաստիճանի հզորությունը թերագնահատված է, եւ որպես հետեւանք՝ թերագնահատված են նաեւ գլոբալ ջերմացման մասշտաբներն ու տեմպերը:




























