Հակավիրուսային ծրագրային ապահովմամբ զբաղվող խոշորագույն ռուսական «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը նախատեսում է 2015թ. Իսրայելում նոր հետազոտական կենտրոն բացել, հայտնում է NEWS.ru-ն՝ մեջբերելով կիբերտեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովում  Եվգենի Կասպերսկու խոսքերը:

Աղբյուրը նշում է, որ ընկերության համար կենտրոնը Ռուսաստանի սահմաններից դուրս առաջինը կդառնա:

Իսրայելի մայրաքաղաքն ընտրվել է Երուսաղեմի զարգացման վարչության  եւ Հրեական համալսարանի համակարգչային ֆակուլտետի հետ համագործակցության շնորհիվ: Առաջին փուլում կենտրոնում աշխատելու է վեց աշխատակից, սակայն հետագայում նախատեսվում է ընդլայնում:

Հիշեցնենք, որ Իսրայելում Կասպերսկու լաբորատորիան իր ներկայացուցչությունը բացել էր 2013 թ.: