Շորժայում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքներն այժմ վերացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղու» լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ աշխատում է հատուկ հանձնաժողովը, որը կպարզի՝ ինչն է վթարի պատճառը: «Հիմա հետեւանքներն են վերացնում, դժվար է ասել, թե երբ կվերականգնվի աշխատանքը»,-հայտնեցին լրատվական ծառայությունից: Մեզ հայտնի դարձավ, որ գնացքով հումք էին տեղափոխում Շորժայից-Վարդենիս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսից Շորժա ուղեւորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարվել է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, թե գնացքի վագոններից 3-ը դուրս են եկել ռելսերից, 8 վագոններ շրջվել են:



























