Հայաստանը երբեք չի մոռանա Իրանի աջակցությունը: Ըստ իրանական IRNA գործակալության՝ այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած Իրանի եւ Հայաստանի պատմական ու մշակութային կապերին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների հայկական ինստիտուտի տնօրեն Անահիտ Ռուստամյանը:

Նրա խոսքով, 1991 թվականին անկախության ձեռքբերումից հետո Հայաստանում ո՛չ էլեկտրականություն, ո՛չ գազ կար: Այդ ժամանակ Իրանը մեծ օգնություն ցուցաբերեց երկրին, «ինչի մասին երբեք չի մոռացվի»:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ ակադեմիական համագործակցությանը, որի սկիզբը դրվեց 1996 թվականին, Ռուստամյանը հույս է հայտնել, որ ուսանողներն այդ ուղղությամբ լրացուցիչ քայլեր կձեռնարկեն:

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ այցը կայացել է Իսլամական մշակույթի եւ հաղորդակցության կազմակերպության հրավերով, եւ հանդիպման գլխավոր նպատակը Փոխգործակցության հուշագրի ստորագրումն ու համագործակցության տարբեր ոլորտների քննարկումն էր:

Իր հերթին Իրանի եւ Եվրասիայի հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մանդանա Թիշեհյարն ընդգծել է, որ երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդումը կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: