Ամերիկյան «Apple» ընկերությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 16-ին նոր «iPad» պլանշետները կներկայացնի: Այդ մասին հաղորդում է «lookatme.ru»-ն:

Սպասվում է, որ ցուցադրության ընթացքում  ընկերության ներկայացրած ավելի մեծ տրամագծով մոդելներն աշխատելու են «iOS» եւ «OS X» համակարգերով: Բացի այս, կներկայացվի ոսկեգույն «iPad»-ը: Լուրեր են պտտվում նաեւ «iMac» համակարգիչների թարմացված խմբի մասին «Retina» եւ «iOS Yosemete» էկրաններով: Ցուցադրությունը կանցկավի «Town Hall Auditorium»-ում Քուփերթինոյում, որտեղ ավելի վաղ «»-ը ներկայացրել էր «iPhone 5S»-ը: