Հունիսի 24-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 21.40-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 16 ՍԼ 866 եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 63 ՍՏ 132 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:
Մինչեւ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների երկու ուղեւորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուղեւորներից մեկը մահացել է, իսկ մյուս ուղեւորի՝ 26-ամյա Վազգեն Մաթեւոսյանի վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Փրկարարները զոհվածի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:


























