Գիտնականները հայտնաբերել են նեյտրոնային աստղ, որի պայծառությունը հավասար է տասնյակ միլիոնավեր արեգակների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իտալական «ASCA» պարբերականին:
Աղբյուրը նշում է, որ դեռ երբեք աստղաֆիզիկոսները չեն հետեւել նման հզորության աստղի ակտիվության:
Բացահայտումը կատարել են «Matteo Bachetti»-ի գիտնականները «NuStar» աստղադիտակի օգնությամբ: Այն ցույց է տալիս, որ տիեզերական սկավառակների ամենապայծառ ռենտգենյան լուսարձակումների աղբյուրները, ինչպիսիք որ մինչ այժմ համարվում են սեւ խոռոչները, կարող են իրականում ավելի փոքր լինել, քան ենթադրվում էր:
Գործակալությունը հստակեցնում է, որ նեյտրոնային աստղերը գոյանում են նոր աստղերի պայթյունի հետեւանքով: Դրանց զանգվածաը հավասար է 1-2 արեգակի՝ միջինը 10-20 կմ շառավղով:





























