Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մերզիյե Աֆհամը քննադատության է ենթարկել Սիրայի հարցում Թուրքիայի քաղաքականությունը եւ կոչ արել պատասխանատու լինել քայլերի համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ Քոբանին Սիրիայի անբաժան մասն է եւ ցանկացած օգնություն պետք է Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ իրականացվի։
Իրանցի պաշտոնյան նաեւ անդրադարձել է Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողություններ նախատեսող Թուրքիայի ընդունած օրինագծին՝ շեշտելով, որ Իրանի իշխանությունները անհանգսացած են այս օրինագծից։ Նա Թուրքիային կոչ է արել տարածաշրջանային իրադարձություններում պատասխանատու քայլեր իրականացնել։
Իրանական կողմի հայտարարությանը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը՝ նշելով, թե Թուրքիան Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին պատասխանատվությամբ է հետեւում։




























