Ամպրոպով ուղեկցվող հորդառատ անձրեւը հունիսի 25-ին լուրջ վնաս է հասցրել Վրաստանի արեւելյան շրջաններին: Ափերից դուրս եկած լեռնային գետերը ջրի տակ են թողել ավելի քան 200 տներ, ոչնչացել են ընտանի թռչուններ, մեծ վնաս են կրել գյուղատնտեսական մշակաբույսերը:

Հատկապես տուժել են Գուրջահանի, Ախմեթի, Թելավի եւ Սագարեջոյի շրջանները: Վնասվել են էլեկտրալարերը, որի պատճառով էլեկտրաէներգիա չի մատակարարվում Կախեթի շրջանի մեծ մասին:

Արդեն մեկ շաբաթ չընդհատվող հորդառատ անձրեւները Վրաստանին լուրջ վնաս են հասցրել: