Իրանն ու ԱԷՄԳ-ը պայմանավորվել են շարունակել միջուկային ծրագրի վիճելի հարցերի լուծման բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի հայտարարությունը:

Հետագա բանակցությունների ամսաթիվը կողմերը չեն համաձայնեցրել:

«Իրանը եւ ԱԷՄԳ-ը պայմանավորվել են կրկին հանդիպել, ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ», - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Թեհրանի բանակցություններում իրանցիներն ԱԷՄԳ-ին նոր գործնական միջոցներ չեն առաջարկել միջուկային ծրագրի վիճելի հարցերը լուծելու համար: Մասնավորապես, մնացել է երկու չլուծված հարց՝ ԻԻՀ-ի միջուկային  ծրագրի ռազմական ուղղվածության վերաբերյալ:

«Ամենայն հավանականությամբ,  եւս մեկ հանդիպում կանցկացվի նոյեմբերին», -մեջբերում է գործակալությունը ԱԷՄԳ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆի խոսքերը: 

Հիշեցնենք, որ ԱԷՄԳ պատվիրակությունը Թեհրան էր ժամանել հոկտեմբերի 7-ին: