Վիետնամական Tinhte.vn բլոգում նոր iPad Air-ի լուսանկարն է հայտնվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակված լուսանկարներում երեւում է, որ «Start» կոճակը հիմա Touch ID մատնահետքի սքաներ ունի: Պլանշետի հաստությունը, աղբյուրի համաձայն, նվազել է մինչեւ 7 մմ-ի: Բացի այդ, անհետացել են ձայնի անջատման ու էկրանի արգելափակման համակարգերը:
Դատելով լուսանկարներից՝ սա գաջեթի վերջնական տարբերակը չէ, այլ նոր iPad Air-ի նախատիպերից մեկը:
iPad Air-ի շնորհանդեսը կայանալու է հոկտեմբերի 16-ին:




























