Իրանի փոխարտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլլահիյան հայտարարել է, թե Իրանը թույլ չի տա տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ փոխնախարարը Մերձավոր Արեւելքի հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ի Սիրիայում իսլամիստներին ավիահարվածներ հասցնելուց առաջ վստահեցրել է, թե հարձակում չի լինելու Սիրիայի կառավարական զորամիավորումների դեմ:
«Չնայած ԱՄՆ հավաստացումներին, մենք ուշադիր հետեւում ենք զարգացումներին եւ զգուշացնում, որ Սիրիա ներխուժման ցանկացած քայլ վատ հետեւանքներ կունենա: Մենք թույլ չենք տա, որ տապալեն Ասադին: Այդ մասին մենք Թուրքիային զգուշացրել ենք»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:




























