Կուալա-Լումպուրի միջազգային օդանավակայանում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով իրանցիներ են ձերբակալվել, որոնք Դուբայով Մալայզիա էին ժամանել Հայաստանից: Այս մասին գրում է «The Rakyat Post»-ը:

Մալայզիայի Դաշնային ոստիկանության թմրանյութերի ապօրինի շրջանառության քրեական հետաքննության դեպարտամենտի ղեկավար Դատուկ Սերի Ուր Ռաշիդ Իբրահիմն ասել է, որ Կուալա-Լումպուրի օդանավակայանում ձերբակալված օտարերկրացիները փորձել են 9.1 կգ ընդհանուր քաշով մետանֆետամին ներմուծել:

Նրա խոսքով, ձերբակալվել են 30-ամյա մի աֆրոամերիկացի եւ երկու իրանցի՝ 23 եւ 25 տարեկան: «Հարավաֆրիկացին ժամանել է Յոհանեսբուրգից, իսկ իրանցիները Հայաստանից՝ Դուբայի տարանցիկ ուղիով»,- ասել է նա:

Իրանցիները փորձել են իրենց բեռներում 3.9 կգ մետանֆետամին ներմուծել երկիր՝ ավելի քան 227 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: