«Իմ այցը Հարավային Կովկաս նպատակ չի հետապնդում լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես միայն եկել եմ տարածաշրջան՝ ծանոթանալու հակամարտության կողմերի դիրքորոշումներին՝ հուլիսին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ Եվրամիության ասոցիացված անդամության բանակցությունների նախաշեմին»,- Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարՄիխայել Շպինդելեգգերը:
Խոսելով իր այցի ժամանակ Բաքվում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ իշխանությունները թույլ չեն տվել ավստրիական Der Standard թերթի լրագրող Մարկուս Բերնատին մուտք գործել Ադրբեջան՝ 2006թ.-ին Լեռնային Ղարաբաղում լինելու համար, նախարարն ընդգծել է. «Մենք խնդրել ենք պաշտոնական Բաքվից բացատրություններ տալ, եւ մանրամասն պատասխան ենք ստացել, ինչը լիովին բավարարել է մեզ»:
Նշենք, որ Բերնատը 2006թ. եղել էր Լեռնային Ղարաբաղում:


























