ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում քննարկել են Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի ավազանի երկրների նկատմամբ Սպիտակ տան վարչակազմի քաղաքականության  հիմնական ուղղությունները: Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, հիմնական հարցերից են եղել չկարգավորված հակամարտությունները Կովկասում:

Կենտրոնը դիմել է Օբամայի վարչակազմին՝ ակտիվացնել աշխատանքները հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Ամերիկյան փորձագետների կարծիքով, կովկասյան տարծաշրջանը աշխարհաքաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունի: