Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրոնի վերաբերյալ քննարկումներում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել անգլիացի խորհրդարանականի մասնակցությամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սոցիալիստների խմբի անդամ անգլիացի խորհրդարանական Դենիս Մըքշենը ձեռքերը գրպանը դրած, գլխաշորով գլուխը եւ դեմքը ծածկած ելույթ է ունեցել ամբիոնից՝ հայտարարելով, որ իսլամում գլխաշոր ընդունված չէ կրել։ Այս ելույթին խիստ արձագանքել է դահլիճում ներկա թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Թեքելիօղլուն՝ ասելով. «Ինչպես եք կարողանում նման ձեւակերպում տալ։ Դա մեր գործը չէ։ Մարդիկ իրենց հագուկապի մեջ պետք է ազատ լինեն»։




























