Թուրքիայի Անթալիա նահանգում կազմակերպվող ամենամյա Miss Kemer միջազգային մրցույթի մասնակիցների մեջ աչքի են ընկել հայ եւ թուրք գեղեցկուհիները՝ իրենց մտերմությամբ։

Miss Kemer մրցույթին մասնակցելու համար 26 երկրներից ժամանած գեղեցկուհիները  ժամանել են Բելդիբիի Rixos Sungate հյուրանոց՝ նախապատրաստվելու հուլիսի 2-ին սկսվող մրցույթին։

Գեղեցկության մրցույթին մասնակցող 26 երկրների ներկայացուցիչների մեջ աչքի են ընկել Հայաստանը ներկայացնող 25-ամյա Մարինա Ավետյանի եւ Թուրքիան ներկայացնող 23-ամյա Ջանսու Բորույի միջեւ առաջացած մտերմությունը։  «Անգլերենով  ենք շփվում բոլոր մասնակիցների հետ, բայց միայն հայ գեղեցկուհու հետ ենք իրար լավ հասկացել»,-նշել է թուրք գեղեցկուհին։

Նշենք, որ թուրքական մամուլի համաձայն, մրցույթում հաղթելու ամենամեծ շանսերը ունեն հայ եւ թուրք գեղեցկուհիները։