«Ընդդիմությունը որպես կանոն սեզոնայնություն ունի»,- հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի  նախագահ  Վարդան Այվազյանը` մեկնաբանելով ընդդիմության այն կանխատեսումները, թե աշնանը Հայաստանում  հնարավոր է սոցիալական բունտ:

Ըստ հանրապետական պատգամավորի` կառավարության տնտեսական քաղաքականության սոցիալական մասն արդարացված է, որի վկայությունն է 2009թ. սոցիալական ծախսերի ամբողջական կատարումը: Վ. Այվազյանի կարծիքով` եթե ձմռան նախաշեմին բնակչության ծախսերն ավելանան, կապված գազի վարձավճարների հետ, կառավարությունը բավարար չափով կփոխհատուցի սոցիալապես անապահով խավերին: