Երևանի ծննդյան տոնի առթիվ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավանդույթի համաձայն լվացվել են մայրաքաղաքի արձանները: (ֆոտոռեպորտաժ)

Երևանյան տարբեր կրթօջախների սաների եւ երիտասարդ կամավորների շրջիկ խմբերը ժամը 11:00-ից լվացել են սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ալեքսանդր Թամանյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները:

Կամավորները արձանները լվացել են ԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների օգնությամբ: