Երևանի ծննդյան տոնի առթիվ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Սարյանի պուրակում սովորականից շատ էր Հայաստանի ու Երևանի մասին պատմող գեղանկարների թիվը: «Երևան՝ իմ տուն» խորագրով վերնիսաժում հին ու նոր Երեւանը պատկերող հավաքածուներ էին:
Երևանցիների, արտերկրից ժամանած հյուրերի համար ցուցադրության մթնոլորտը Սարյանի պուրակում տոնական էր դարձրել։











