Վթարի 16 վայրկյան տեւողությամբ հոլովակը 4 օրվա ընթացքում մոտ 1 մլն դիտում է հավաքել «YouTube»-ում: Այդ մասին գրում է «MIGnews»-ը:
Հոլովակում գործողություններն արագ են զարգանում: Սեւ մեծ ամենագնացի վարորդը հետ է ընթանում, դանդաղ դուրս գալիս կայանատեղիից: Հանկարծ արագությունը կտրուկ ավելանում է: Վարորդը, ինչպես նշում է աղբյուրը, չի կարողանում վերահսկել կառավարումն ու հայտնվում է ձորում:
«Դժվար չէ հասկանալ, որ տեսանյութը նկարահանել է վերահսկման տեսախցիկը: Ինձ այն ընկերս է ուղարկել, ով զբաղվում է մեքենաների ապահովագրմամբ: Բոլորովին նոր «Lexus»-ի ղեկին աղջիկ է գտնվել: Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, բացվել են անվտանգության բարձիկները»,- գրել է «YouTube»-ում հոլովակը տեղադրողը:











