«Կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը համաձայնեցված է միայն կոնցեպտուալ առումով, իսկ մեխանիզմների առումով քննարկելու շատ բան կա»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Նրա խոսքով` իշխող կուսակցությունը գնում է քաղաքական լուրջ ռիսկի` պետական միջոցներից գումարներ ներդնելով քաղաքացիների կուտակային հաշվին: Բացի այդ` Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որ երաշխավորում է կուտակային հաշիվների վրա գոյացած միջոցների վերադարձը քաղաքացուն, եթե ինչ-ինչ պատճառներով միջոցների կառավարիչը անվճարունակ դառնա: Այդ կերպ, ըստ Այվազյանի, պետությունը կարող է քաղաքացուն ապահովել նորմալ ծերություն:


























