Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերեսին թեւերով մարմին հիշեցնող օբյեկտ է նկատել, գրում է «Առավոտ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի համաձայն, օբյեկտը արձանագրվել է հսկայական խառնարանից ոչ հեռու: Օբյեկտի նկարահանումը իրականացվել է դեռեւս մայիսին, սակայն միայն այժմ է հասանելի լայն հասարակությանը:
Գիտնականները կատակով օբյեկտին կնքել են հրեշտակ-աբորիգեն անունով: Մանրամասն վերլուծության արդոյւնքում հետազոտողները եկել են եզրահանգման, որ օբյեկտը չի կարող լինել որեւէ էակ, այն իրենից լոկ վառ լույս է ներկայացնում:
Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակեեսին գտնվում է 2012թ. օգոստոսից:











